26 Դեկ
2024
-0.9° c ԵՐԵՎԱՆ
-1.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Գոնե հիմա հասկանո՞ւմ եք, որ Ադրբեջանի իշխանության ներքո Արցախի ժողովրդի անվտանգությունն ապահովելու միջոց չկա. Գեղամ Ստեփանյան

Գոնե հիմա հասկանո՞ւմ եք, որ Ադրբեջանի իշխանության ներքո Արցախի ժողովրդի անվտանգությունն ապահովելու միջոց չկա. Գեղամ Ստեփանյան

Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը թվիթերյան
իր միկրոբլոգում լուսանկար է հրապարակել՝ գրելով, որ Ալիևն իր ամեն քայլով ապացուցում
է, որ մենք իրավացի ենք՝ հայտարարելով, որ ադրբեջանական իշխանության ներքո Արցախի ժողովրդի
իրավունքներն ու անվտանգությունն ապահովելու որևէ միջոց չկա։

«Մենք հայտարարեցինք, որ ադրբեջանական իշխանության ներքո, հայատյացությամբ
սնվող Ալիևի ստեղծած հասարակության մեջ Արցախի ժողովրդի իրավունքներն ու անվտանգությունն
ապահովելու որևէ միջոց չկա։ Ալիևն իր ամեն քայլով ապացուցում է, որ մենք իրավացի ենք։

Տոյվո Կլաար, Էնթոնի Բլինքեն, Ռուսաստանի արտաքին գործերի նախարարություն,
դուք գոնե հիմա հասկանո՞ւմ եք»,- գրել է նա՝  ներկայացնելով Ստեփանակերտի հրապարակում
Ադրբեջանի կողմից Ստեփան Շահումյանի տապալված արձանի լուսանկարը։