
Քյարքին ՀՀ տարածք համարելը նշանակում է պատերազմ հայտարարել․ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ կետերով
Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստից հետո պատասխանել է լրագրողների հարցերին ու ուշագրավ հայտարարություններ արել հատկապես Սփյուռքի վերաբերյալ։ Ճեպազրույցը կետերով ներկայացնում ենք ստորև․
- Հայաստանում գազը էժան չէ։ Սահմանից մինչև սպառող հասնելու ճանապարհին ՀՀ-ում գնի գոյացման ամենամեծ հավելաճն է տեղի ունենում։
Գնալու ենք դիվերսիֆիկացիայի ճանապարհով։ - Սփյուռքը չի կարող Հայաստանի մենթորը լինել, իսկ Հայաստանն էլ՝ սփյուռքի:
- Մենք «սեքընդ հենդ» ապրանքների կարիք չունենք, էս էջը պետք է փակենք։ Բայց դա չի նշանակում, որ մենք չենք գնահատում, որ էն ժամանակներում, երբ մենք «սեքընդ հենդ» այդ թվում՝ հագուստի կարիք ունեինք, սփյուռքը մեզ դա է մատակարարել։
- Երբ ասում ենք «սփյուռք», հաճախ մոռանում ենք, որ խոսքը ուրիշ երկրի մասին է, ուրիշ երկրի տարածքի մասին է։
- Եթե որևէ մեկը ասում է, որ Քյարքին Հայաստանի տարածքի մեջ է, նշանակում է, որ ասում են՝ ՀՀ տարածքը 29,743 քառակուսի կիլոմետր չի, այլ, ասենք, 29,750 է, սա նշանակում է՝ պատերազմ հայտարարել։
- Ես դատաիրավական համակարգի առաջ շատ լուրջ խնդիր եմ դրել։
- Մեր իրավապահ համակարգում լավ կլինի, որ այնպիսի կուլտուրա լինի, որ նման հայտարարությունների արդյունքում ինչ-որ մեկը հայտնվի բանտում։


