ABCMEDIA
Շարունակելու եմ պայքարս և իմ քայլերից հետ չեմ կանգնելու. Միհրան Մախսուդյան

Շարունակելու եմ պայքարս և իմ քայլերից հետ չեմ կանգնելու. Միհրան Մախսուդյան

Անկախ ամեն ինչից շարունակում եմ պայքարս, սկզբունքս մեկն է՝ ազատություն կամ մահ։ Պայքարում եմ հողիս համար. ABC media-ի հետ զրույցում ասել է պահեստազորի գնդապետ Մհեր Մախսուդյանը։

«Տղայիս բերման են ենթարկել՝ խուլիգանության հոդվածով։ Ըստ քննիչի՝ 297 հոդվածով մեղադրանք է առաջադրվել տղայիս, բայց դա ինձ հետ չի պահում։  Պարզ հայտարարում եմ՝ իմ քայլերից հետ չեմ կանգնելու, ոչ մեկից չեմ վախենում։ Պայքարում եմ տանս, գերեզմանիս համար, որպեսզի թուրքը չմտնի իմ տարածք։ Եթե ինձ հետ եք, կանգնեք իմ կողքին»,- ասել է Մախսուդյանը։

Հիշեցնենք, որ օրեր առաջ Մախսուդյանը կանչվել է Քննչական կոմիտե, իսկ այսօր բերման է ենթարկվել նրա որդին։