ABCMEDIA
Սարդարապատ ու Շուշի կերտած ժողովուրդը ծնկի չի գալու. Աբրահամ Գասպարյանի ելույթի առանցքային կետերը

Սարդարապատ ու Շուշի կերտած ժողովուրդը ծնկի չի գալու. Աբրահամ Գասպարյանի ելույթի առանցքային կետերը

  • Սարդարապատ կերտած, Շուշի կերտած հայ ժողովուրդը ծնկի չի գա և չի գալու։ Այս շարժումն ունի մեկ վերնագիր՝ Հայաստան, և մեկ դրոշ՝ կարմիր, կապույտ, ծիրանագույն:
  • Վերջին 30 տարվա ընթացքում չի եղել մի շարժում, որի կարգախոսի ու գաղափարախոսության առանցքը կազմող բառերից երեքի արմատը լինի «հայ» բառը: Սա կոչվում է հայկական կողմնորոշում։
  • 2020 թվականի սեպտեմբերի 27-ից հայկական պետությունը գնում է դեպի անդունդ, կորստների շրջան չի ընդհատվում։ Այս հրապարակը պիտի ընդհատի կորուստների այդ շղթան:
  • Մեր պայքարը սկսվելու է այն ժամանակ, երբ վերջակետ դնենք հայկական պետականության մայրամուտը ազդարարող և իրագործող քաղաքականությանը: Այդ ժամանակ կսկսենք կերտել այն երազանքի պետությունը, որի համար վերջին երեք տասնամյակում բոլորն իրենց տան եղած- չեղածը նվիրաբերեցին, որպեսզի հայն ունենա իր երազանքի երկիրը:
  • Մեզ ասում են՝ դուք պատերազմ եք բերում, սա ասում է մի ոհմակ, որը վերջին չորս տարում չորս պատերազմ է բերել հայ ժողովրդի գլխին՝ Արցախի կորստից սկսած, մինչև Սյունիք ու Տավուշ:
  • 2000-ից ավելի ուսանողի սովորեցրել եմ մեկ բան՝ hայն ու Հայաստանն ամեն բանից վեր են, կազմակերպված ու կարգապահ օգնեք մեզ, որպեսզի Սրբազան hոր առաջնորդությամբ այս շարժումը հասցնենք իր նպատակին, իսկ նպատակը մեկն է՝ hայ, Հայաստան, Հայրենիք ու Աստված։