Փաշինյանը սովոր է մինչև վերջ պայքարել իշխանության համար. այս մասին ТАСС-ի հետ զրույցում նշել է փորձագետ Ստանիսլավ Պրիտչինը։
Փորձագետի կարծիքով՝ Փաշինյանի հիմնական նպատակը իշխանության ղեկին լինելն է։
«Իշխանության կորուստը նրա համար լուրջ ռիսկեր է պարունակում, ուստի՝ նա պայքարելու է մինչև վերջ», – նշել է փորձագետը։ Ըստ վերլուծաբանի՝ բողոքող ուժերի համախմբումը, ընդդիմության միավորումը և զանգվածային ցույցերը ցույց են տալիս, որ հասարակության մեջ չափազանց շատ են դժգոհները Փաշինյանից և նրա գործողություններից։
Հարավային Կովկասի հարցերով փորձագետ Անդրեյ Արեշևը Известия-ի հետ զրույցում, մեկնաբանելով ՀՀ-ում բողոքի ակցիաները, նշել է, որ եկեղեցու ներկայացուցիչների դերը ներկա ժողովրդական վրդովմունքում կապված է, առաջին հերթին, քաղաքական բողոքի ցանկացած ձևի ձախողման և ընդդիմադիր կուսակցությունների վարկաբեկման հետ։
«Միևնույն ժամանակ՝ փորձագետները հասկանում են, որ Հայաստանի ներկայիս իշխանություններն աշխատում են պաշտոնական Բաքվի հետ լիովին համաձայնեցված»,- պարզաբանել է Արեշևը։