26 Հլս
2024
19.8° c ԵՐԵՎԱՆ
13.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Չեմ կարծում՝ ՔՊ-ն 10 տոկոս վարկանիշ ունի, հակառակ դեպքում փողոցում ոստիկանական 25 շղթա չէր լինի․  Գառնիկ Դանիելյան 

Չեմ կարծում՝ ՔՊ-ն 10 տոկոս վարկանիշ ունի, հակառակ դեպքում փողոցում ոստիկանական 25 շղթա չէր լինի․  Գառնիկ Դանիելյան 

Ըստ սոցհարցումների տվյալների՝ «Քաղաքացիական պայմանագրին» վստահում է քաղաքացիների 10 տոկոսը, բայց կարծում եմ, որ այդքան վստահության տոկոս չունեն․ րագրողների հետ զրույցում ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։ 

«Վստահություն հայտնողները միայն իշխանական պաշտոնյաներն են։ Եթե երկրի ղեկավարը վստահություն ունենալու զգացողություն ունենար, այսօր ոստիկանական 25 շղթա չէր կազմի։ Ոստիկանանական բոլոր ուժերը կենտրոնացված են, մարդկանց ազատ ելումուտը խոչընդոտված է։ Նրանք այնպիսի քայլերի են գնում, որ ապացուցում է իրենց սպառված լինելը»,- ասել է Դանիելյանը։ 

Տեղեկացնենք՝ Էմ Փի Ջի՝ Գելլափ Ինթերնեյշնլ Ասոցիացիան հարցում է իրականացրել, որի արդյունքում գործող իշխանության կուսակցության վստահության վարկանիշը մոտ 10 տոկոս է, Բագրատ Սրբազանինը՝ 50 տոկոսից ավելի։