23 Նոյ
2024
15.3° c ԵՐԵՎԱՆ
11.4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ոստիկանությունը կատարում է ուղիղ Ալիևի հրահանգները․ Իշխան Սաղաթելյան

Ոստիկանությունը կատարում է ուղիղ Ալիևի հրահանգները․ Իշխան Սաղաթելյան

Այն, ինչ այսօր ու  նախորդ օրերին իրականացրել է ոստիկանությունը, կարող ենք ասել, որ սա ոստիկանություն չէ, այլ կազմակերպված հանցավորների խումբ է, որը ղեկավարվում է հանցագործ մարդկանց կողմից.  այս ամենը օրինականության, երկրի սահմանադրության, օրենքների հետ չունի որևէ առնչություն։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը։ Ըստ նրա, 2024 թվականի մայիսի 27-ին մի խումբ ոստիկաններ փորձել են ներխուժել ՀՅԴ կենտրոնական գրասենյակ ու մարդկանց բերման ենթարկել.

«Իհարկե, մենք թույլ չտվեցինք մտնել կուսակցության կենտրոնական գրասենյակ, բայց իրենք բիրտ ուժի գործադրմամբ բերման ենթարկեցին Գերագույն մարմնի նախագահ Աշոտ Սիմոնյանին, ազգային ժողովի պատգամավորի, նաև մի շարք քաղաքացիների»,- ասաց Սաղաթելյանը:

Իշխան Սաղաթելյանն ընդգծեց, որ այդպիսի արարքը հանցագործություն է ևւ անպատիժ չի մնալու. «Ոստիկանությունը պետք է հասկանա, որ իրենք կատարում են ոչ թե ցեղասպանությանը հանցակից Նիկոլ Փաշինյանի հրահանգները, այլ՝ ուղիղ Իլհամ Ալիևի, քանի որ այս դեպքում Նիկոլ Փաշինյանը Ալիևի հրահանգներն է փոխանցում նրանց, նրանք էլ սիրով դա կատարում են»,- նշեց պատգամավորը։

Նա հայտնեց, որ փաստաբաններն արդեն գլխավոր դատախազությանը հանցագործության մասին հաղորդում են տվել, նաև տեղեկացրել են միջազգային բոլոր կառույցներին։

«Այստեղ ես ուզում եմ հստակ արձանագրել այն երկակի ստանդարտները, որ կիրառում են միջազգային կազմակերպությունները, երբ անընդհատ խոսում են Հայաստանի ժողովրդավարության մասին. այս պահին նրանք կույր են, այս ամենը չտեսնելու են տալիս, և սա է ժողովրդավարության մասին նրանց պատկերացումները։ Աշոտ Սիմոնյանը վնասվածքներ է ստացել և կազմակերպված 30 հանցագործների խմբին կարողացել է դիմագրավել միայնակ»,- ասաց Սաղաթելյանը։