22 Հոկ
2026
13° c ԵՐԵՎԱՆ
12° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Պուտինի համբերությունը հատել է, սակայն Ադրբեջանի և Թուրքիայի հետ մերձեցումը կարող է օգնել Փաշինյանին` պահել իշխանությունը․ ռուսական մամուլ

Պուտինի համբերությունը հատել է, սակայն Ադրբեջանի և Թուրքիայի հետ մերձեցումը կարող է օգնել Փաշինյանին` պահել իշխանությունը․ ռուսական մամուլ

Военная история ալիքի հեղինակը կարծում է, որ դեսպանի հետկանչը և նրա ժամանակավոր փոխարինումը դիվանագիտական հարաբերությունների ամբողջական խզումից առաջ վերջին քայլերն են։

«Պուտինի համբերությունը հատել է: Փաշինյանը հասցրել է նրան, որ ՌԴ -ն կանչել է իր դեսպանին ՀՀ-ում խորհրդատվության»,- գրել է հեղինակը:

Նրա խոսքով՝ Հայաստանի վարչապետը բացահայտ խոստովանել է, որ «մերձենում է» Արևմուտքի հետ։ Միաժամանակ նա բազմիցս հանդես է եկել խիստ ռուսաֆոբ հայտարարություններով ու կշտամբանքներով։

«Այսպիսով, Փաշինյանի սադրիչ հայտարարությունները որոշակի նպատակ ունեին, բայց ոչ այն, ինչի մասին մտածում են բոլորը։ Փաստն այն է, որ Արևմուտքի նպատակը պարզ է և պաշտոնապես հայտարարված՝ դուրս հանել Կենտրոնական Ասիայի երկրներին Ռուսաստանի ազդեցությունից և դրանք դարձնել մեզ համար ոչ բարեկամ, ինչպես Բալթյան երկրները», -ընդգծել է բլոգերը։

Ընդ որում՝ Հարավային Կովկասի հարցերով փորձագետ Անդրեյ Արեշևը համարում է, որ արևմտյան երկրների՝ այդ թվում՝ Թուրքիայի ու Ադրբեջանի աջակցությունը Փաշինյանի կառավարությանը, կարող է կանխել ՀՀ-ում բողոքի ակցիայի մասնակիցների հետագա քայլերը։ «Արտասահմանյան պետությունները գոհ են ներկայիս իշխանության արտաքին քաղաքական վեկտորից, ինչը դժվարացնում է ցուցարարների՝ իշխանությանը հեռացնելու գործը», - նշել է փորձագետը։

Ռազմագերիներ   Ռազմագերիներ