Իրանը ցանկանում է ԵԱՏՄ-ում «դիտորդ» պետության կարգավիճակ ստանալ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովը (ԵՏՀ) նոտա է ստացել Իրանից՝ ԵԱՏՄ-ում «դիտորդ» պետության կարգավիճակ ստանալու մասին։ Այս մասին հայտարարել է ԵՏՀ Կոլեգիայի նախագահ Բակիտժան Սագինտաևը։ Նա նաև տեղեկացրել է, որ Եվրասիական միջկառավարական խորհրդի (ԵՄԽ) հաջորդ նիստը տեղի կունենա սեպտեմբերի վերջին-հոկտեմբերի սկզբին Երևանում։