25 Նոյ
2024
12.7° c ԵՐԵՎԱՆ
8.6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ուղիղ եթերով հետևելը ներկայություն չէ դեռ, ֆիզիկական ներկայությամբ ճնշում է պետք․ Շարմազանով

Ուղիղ եթերով հետևելը ներկայություն չէ դեռ, ֆիզիկական ներկայությամբ ճնշում է պետք․ Շարմազանով

Իշխանափոխություն հնարավոր է, եթե ժողովուրդը այստեղ գա, ոչ թե ուղիղ եթերով ուղղակի նայի։ Եթե ժողովուրդը իր քաղաքացիական դիրքորոշումը հայտնի ներկայությամբ, ոչ թե դիտորդի կարգավիճակով, հաջողությունը անխուսափելի է, որովհետև այս շարժմանը Բագրատ սրբազանի շնորհիվ արդեն հաջողվել է մարդկանց թմբիրից հանել։ Լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանով։

«Շարժումը ունի առաջնորդ, օրակարգ։ Շարժմանը մարդկանց աջակցությունն է պետք»,- ասել է Շարմազանովը։

Լրագրողի հարցին՝ հնարավոր է հեղափոխություն առանց արտաքին ուժերի ճնշման։

«Ես չգիտեմ՝ ով ում է աջակցում, բայց գիտեմ, որ Արևմուտքն ու Թուրքիան աջակցում են Նիկոլ Փաշինյանին»,- ասել է

Անդրադառնալով գործող իշխանության ԱԺ նախագահի՝ «Էշին նստելը մեկ այիբ է, իջնելը՝ 2 այիբ» հայտարարությանն ու այն վստահությանը, թե մեկ, երկու օրից վրանները կհավաքվեն, Շարմազանովն ասել է․ «Եթե քաղաքական օրենքների ու պարկեշտության գոնե չափավոր բաժին ունենար, հրաժարական կտար՝ լեզուն ատամների տակ պահելով։ Բա Սիմոնյանի հայրենիքը Աղդամը չէ՞։ Դե թող գնա հայրենիքում նուռը հավաքի Սուրեն Պապիկյանի հետ։ Բա դուք էիք ասում, որ Աղդամը իմ հայրենիքն է։ Հիմա եթե ձեր հայրենիքի բռնազավթումն ու ավերումը ավերում չեն համարում, ուրեմն այդ մարդը կապերը լուրջ ձևով խզել է բարոյականության հետ»,- նշել է Շարմազանովը։