ՀԱՊԿ-ից դուրս կգանք, բա ձեր կարծիքով հաջորդ քայլը ո՞րն է․ Փաշինյան
Մեղավորը նրանք են, որ ոչ թե ձևավորել էին մի փուչիկ դաշինք, որի անդամները, պարզվեց, ոչ թե իրենց պայմանագրային պարտավորություններն են կատարում, այլ Ադրբեջանի հետ մեր դեմ պատերազմ էին պլանավորում․ խոսելով ՀԱՊԿ-ի մասին՝ ասել ԱԺ ամբիոնից հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։
Անդրադառնալով դահլիճից հնչող նկատառմանը, թե դուրս եկեք, Փաշինյանը հակադարձել է․ «Դուրս կգանք, դրանով էլ վախեցնում եք, լավ ենք անում, մենք կորոշենք երբ դուրս գանք։ Ասում ենք, պակա՞ս ա եղել էդ ասելիքի։ Կորոշենք, բա ձեր կարծիքով հաջորդ քայլը որն ա՞, բա կարող ա՞ հետ գնանք, ուրիշ ճանապարհ չկա։
Ասեմ՝ ուր ենք գնում, և նույնիսկ ասեմ, որ համարյա հասել ենք տեղ, գնում ենք դեպի Հայաստանի, Հայաստանի Հանրապետություն, ինքնիշխան, խաղաղ, սահմանազատված սահմաններով պետություն, իսկ էնտեղ հետ չենք գնա, ուղղակի շուտ չենք ասում, որ ձեր տրամադրությունը հանկարծ չընկնի»։