23 Դեկ
2024
-2.1° c ԵՐԵՎԱՆ
0.4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Մոսկվան չի դիմել ՀԱՊԿ-ին Կուրսկում օգնություն ստանալու համար. Քարտուղարություն

Մոսկվան չի դիմել ՀԱՊԿ-ին Կուրսկում օգնություն ստանալու համար. Քարտուղարություն

Մոսկվան պաշտոնապես օգնություն չի խնդրել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից։

Ռուսաստանի սահմանամերձ շրջաններում ստեղծված իրավիճակը քննարկելու համար պաշտոնական բանակցություններ կամ հանդիպումներ չեն եղել․ նշվել է «Ազատություն» ռադիոկայանի ղազախական ծառայության հարցման ՀԱՊԿ քարտուղարության պատասխանում:

Ընդգծվել է, որ հավաքական ուժերի կիրառման հարցը լուծվում է կոնսենսուսով. «Սակայն դա չի նշանակում, որ դաշնակիցներից որևէ մեկը չի կարող փոխգործակցել երկկողմ հարաբերությունների շրջանակներում»։