Մենք ինքնուրույն կարող ենք կառավարել Կասպյան տարածաշրջանը․ Քազեմ Ջալալի
Իրանի դիրքորոշումն այն է, որ ոչ մի երրորդ երկիր չպետք է ընդգրկվի Կասպից ծովի տարածաշրջանում․ այս մասին Աստրախանում Կասպյան մեդիաֆորումի ընթացքում հայտարարել է Ռուսաստանում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին:
«Մենք բոլորս ինքնիշխան երկրներ ենք և ունակ ենք ինքնուրույն կառավարել այդ տարածաշրջանը», – պարզաբանել է նա: