21 Սեպ
2024
23.2° c ԵՐԵՎԱՆ
18.5° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Դիվանագիտությունը բաց է թողել հայ-ադրբեջանական համաձայնագրերը խաղաղության պայմանագրի վերածելու հնարավորությունը. Տարասով

Դիվանագիտությունը բաց է թողել հայ-ադրբեջանական համաձայնագրերը խաղաղության պայմանագրի վերածելու հնարավորությունը. Տարասով

 Մերձավոր Արևելքի և Կովկասի հարցերով փորձագետ, քաղաքագետ Ստանիսլավ Տարասովը հիշեցրել է, որ Հայաստանն ինքն է «հրաժարվել Ռուսաստանի միջնորդական ծառայություններից» և բոլոր բանակցությունները տեղափոխել արևմտյան հարթակներ մոսկովյան հարթակից, որը հիմնված է 2020 թվականի նոյեմբերի 9-ի պայմանավորվածությունների վրա։

«Այս փուլում ինձ թվում է, որ դիվանագիտությունը բաց է թողել այս համաձայնագրերը խաղաղության պայմանագրի վերածելու հնարավորությունը՝ հետագա սահմանազատմամբ և բոլոր վիճելի հարցերի կարգավորմամբ։ Արևմտյան հարթակներում համաձայնության հասնելու փորձերն անհաջող էին», – նշել է քաղաքագետը։

Տարասովն ընդգծել է, որ Ռուսաստանն այսօր Երևանի վրա ճնշում գործադրելու քիչ լծակներ ունի։ Ըստ էության՝ առևտրատնտեսական համագործակցությունը կարող է կրճատվել, ինչն արդեն տեղի է ունենում։ Ուստի՝ հատուկ ճնշում չի լինի, և հայերն իրենք պետք է «տապակվեն» իրենց նոր աշխարհաքաղաքականությամբ։

Մյուս կողմից, ըստ փորձագետ Ստանիսլավ Պրիչինի, ներկա պայմաններում Մոսկվայի համար չափազանց կարևոր է ցույց տալ իր ներկայությունը տարածաշրջանում և պահպանել անդրկովկասյան հանրապետությունների հետ քաղաքական երկխոսության ինտենսիվությունը։