20 Սեպ
2024
18.4° c ԵՐԵՎԱՆ
14.8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Սարատովի վրա ԱԹՍ-ի հարձակումից տուժել է չորս մարդ

Սարատովի վրա ԱԹՍ-ի հարձակումից տուժել է չորս մարդ

Սարատովի վրա անօդաչուների հարձակումից 4 մարդ է տուժել. այս մասին հայտնում РИА Новости-ն՝  հղում անելով Սարատովի մարզի առողջապահության նախարարության մամուլի ծառայությանը:

«Մի կին ծանր վիճակում հոսպիտալացվել է։ Երեք տուժածներին տեղում օգնություն է ցուցաբերվել»,-հայտնել են գերատեսչությունից։ Սարատովի մարզպետ Ռոման Բասարգինը տելեգրամյան իր ալիքում գրել է, որ ոչնչացված ԱԹՍ-ների բեկորներն ընկել են Սարատովի և Էնգելսի բնակելի տների վրա: