
«Արտաշատ» բժշկական կենտրոնի մոտ հրդեհ է բռնկվել «Nissan»-ում. կան վիրավորներ․ Shamshyan.com
Այսօր՝ հոկտեմբերի 15-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 12:50-ի սահմաններում Արտաշատ քաղաքում՝ «Արտաշատ» բժշկական կենտրոնի հարևանությամբ, դեռևս անհայտ հանգամանքներում հրդեհ է բռնկվել Արարատի մարզի բնակիչ 39-ամյա Հովհաննես Մ.-ի վարած «Nissan» մակնիշի ավտոմեքենայում. գրում է Shamshyan.com-ը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հրդեհի հետևանքով վարորդն ու նրա ուղևոր՝ Արարատի մարզի բնակիչ 38-ամյա Արմեն Պ.-ն այրվածքներով տեղափոխվել են «Արտաշատ» բժշկական կենտրոն։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Հայկ Հակոբյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչներ Սահակ Թադևոսյանի, Արթուր Կոծինյանի գլխավորությամբ։
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Արտաշատի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենայի սեփականատիրոջ ինքնությունը ու դեպքի հանգամանքները։


