
ԵՄ-ն ծրագրեր է մշակում Մոլդովան, Ուկրաինան և Հայաստանը միավորման կազմում ներառելու ուղղությամբ․ Կարասին
Եվրամիությունը սկսել է ծրագրեր մշակել Մոլդովան, Ուկրաինան և Հայաստանը միավորման կազմում ներառելու ուղղությամբ: Այդ ծրագրերն ուղղակիորեն ազդում են Ռուսաստանի ռազմավարական անվտանգության վրա։ Այս մասին, ТАСС-ի փոխանցմամբ, հայտարարել է Դաշնային խորհրդի միջազգային գործերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Գրիգորի Կարասինը։
«Մենք պետք է հաշվի առնենք Եվրամիության հավակնությունները՝ ուղղված հետագա ընդլայնմանը։ Սկսվել է աշխատանքն այնպիսի պետությունների, ինչպիսին են Մոլդովան, Ուկրաինան և Հայաստանը, միավորման կազմում ներառելու ծրագրերի շուրջ։ Այդ ծրագրերն ուղղակիորեն ազդում են մեր հայրենիքի ռազմավարական անվտանգության վրա», - նշել է նա։


