18 Սեպ
2024
20° c ԵՐԵՎԱՆ
14.9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՆԱՏՕ-ն հերքում է մեղադրանքը, թե Կուրսկի ուղղությամբ հարձակումն Ուկրաինան համակարգել է Արևմուտքի հետ

ՆԱՏՕ-ն հերքում է մեղադրանքը, թե Կուրսկի ուղղությամբ հարձակումն Ուկրաինան համակարգել է Արևմուտքի հետ

Welt am Sonntag թերթին տված հարցազրույցում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հրաժարվել է ընդունել, որ Ուկրաինան Դաշինքի հետ նախապես համակարգել է Կուրսկի շրջանում իրականացված հարձակումը, թեև Ռուսաստանը բազմիցս հայտարարել է, որ դա իրականացվել է ՆԱՏՕ-ի և արևմտյան հետախուզական ծառայությունների մասնակցությամբ։

«Ուկրաինան ՆԱՏՕ-ի հետ նախապես չի համակարգել Կուրսկի շրջանի վրա հարձակումը, որի ընթացքում խաղաղ բնակիչներ են զոհվել։ ՆԱՏՕ-ն այս հարցում որևէ դեր չի խաղացել», – ընդգծել է Ստոլտենբերգը։

Ավելի վաղ Ռուսաստանի նախագահի օգնական Նիկոլայ Պատրուշևը հայտարարել էր, թե առանց ՆԱՏՕ-ի և Արևմուտքի աջակցության և անմիջական ներգրավվածության, Կիևը չէր համարձակվի ներթափանցել Ռուսաստանի տարածք։