15 Հոտ
2024
15.4° c ԵՐԵՎԱՆ
7.6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Նոյեմբերին կհաստատվի ՀՀ-ԵՄ ընդլայնման ժամանակացույցը․ Սիյարտո

Նոյեմբերին կհաստատվի ՀՀ-ԵՄ ընդլայնման ժամանակացույցը․ Սիյարտո

Նոյեմբերին՝ ԵՄ Խորհրդում Հունգարիայի նախագահության ընթացքում, կհաստատվի Հայաստան-Եվրամիություն ընդլայնման ժամանակացույցը․ այս մասին  Ֆեյսբուքի իր էջում գրել է Հունգարիայի արտգործնախարար Պետեր Սիյարտոն՝ նշելով նաև որ նախօրեին սկսվել է վիզային ռեժիմի դյուրացման շուրջ երկխոսությունը։

Սիյարտոն նաև ընդգծել է, որ շուտով կստեղծվի համատեղ տնտեսական կոմիտե, կմեկնարկի համագործակցությունն ատոմային էներգետիկայի ոլորտում։

«Եվրամիությունում մեր նախագահության ընթացքում Հայաստանը ստացել է 10 միլիոն օգնություն Եվրոպական խաղաղության շրջանակից», – գրել է Հունգարիայի արտգործնախարարը, նաև տեղեկացնելով, որ Հայաստանն ու Հունգարիան դեսպանություններ կբացեն Երևանում և Բուդապեշտում։

Սիարտոն Երևանում մասնակցում է «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովին։