Ղազախստանը կավելացնի ուրանի մատակարարումները Եվրոպա Ադրբեջանի տարածքով
Ղազախստանը պատրաստվում է ավելացնել ուրանի մատակարարումները Եվրոպա Ադրբեջանի տարածքով:
«Կազատոմպրոմ»-ը որպես երթուղի դիտարկում է Անդրկասպյան միջազգային տրանսպորտային միջանցքը, որն անցնում է Կասպից ծովով, Ադրբեջանով և Վրաստանով:
Նախկինում ղազախական ուրանը Եվրոպա էր մատակարարվում Սանկտ Պետերբուրգի նավահանգստով։ Հակառուսական պատժամիջոցների պատճառով՝ Աստանան այլընտրանքային ճանապարհ է փնտրում։ Անցյալ տարի ղազախական ուրանի տարանցումն Ադրբեջանի տարածքով աճել է գրեթե 15%-ով՝ հասնելով 2,3 հազար տոննայի։ Արևմտյան շուկա Ղազախստանի ուրանի մատակարարումների ավելի քան 60%-ը կատարվում է Անդրկասպյան միջազգային տրանսպորտային միջանցքով: