18 Նոյ
2024
2.2° c ԵՐԵՎԱՆ
-2.1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ԱՄՆ կոնգրեսականը ողջունել է ՀՀ-ի հետ հարաբերություններն ամրապնդելու Վաշինգտոնի ջանքերը

ԱՄՆ կոնգրեսականը ողջունել է ՀՀ-ի հետ հարաբերություններն ամրապնդելու Վաշինգտոնի ջանքերը

ԱՄՆ կոնգրեսական Ֆրանկ Փալոնեն X-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել․«Ուրախ եմ տեսնել, որ Բայդեն-Հարիսի վարչակազմը շարունակում է Հայաստանի հետ հարաբերություններն ամրապնդելու ջանքերը ՝ կրկնապատկելով իր օգնության փաթեթը USAID-ի միջոցով։ Այս լրացուցիչ ֆինանսավորումը կօգնի ամրապնդել Հայաստանի ժողովրդավարությունը, ինչպես նաև նրա տնտեսական և անվտանգային անկախությունը»:

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն կրկնապատկել է Միջազգային զարգացման գործակալության (USAID) միջոցով Հայաստանի զարգացման համար տրամադրվող գումարը՝ 120 մլն դոլարից հասցնելով 250 մլն դոլարի։

Համաձայնագիրը կներառի առանցքային համագործակցություն այնպիսի հիմնական ոլորտներում, ինչպիսիք են աղետների ռիսկի կառավարումը, կիբերանվտանգությունը, պարենային և էներգետիկ անվտանգությունը, տարածաշրջանային համագործակցությունը և առևտուրը, ժողովրդավարական գործընթացները և ներառական տնտեսական զարգացումը: