Անհայտ հիվանդությունը Հնդկաստանում 15 մարդու կյանք է խլել
Հնդկաստանում անհայտ հիվանդությունից 15 մարդ է մահացել․ տեղեկացնում է Hindustan Times թերթը։
Վերջին ութ օրվա ընթացքում անհայտ տենդը, որը սկզբում ենթադրվում էր, թե թոքաբորբ է, տարածվել է Հնդկաստանի Լախպատ քաղաքում:
Սեպտեմբերի 3-ից 7-ն ընկած ժամանակահատվածում հիվանդությունը խլել է տասը մարդու կյանք, այդ թվում՝ երեխաների։ Դրանից հետո ևս հինգ մարդ է մահացել։ Մահվան պատճառը պարզելու համար բժիշկները մահացածից 11 արյան նմուշ են վերցրել և ուղարկել Պունեի վիրուսաբանության ազգային ինստիտուտ։
Նշվում է, որ բռնկումը համընկել է տարածաշրջանում հորդառատ անձրևների և հեղեղումների հետ։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ամերիկյան երկու նահանգներ պարետային ժամ են սահմանել Վերմոնտ և Մասաչուսեթս քաղաքների բնակիչների համար՝ մոծակների միջոցով փոխանցվող մահացու արևելյան ձիու էնցեֆալիտի վիրուսի պատճառով: Վիրուսը կարող է առաջացնել ուղեղի զեղում, փսխում, նոպաներ և մահ: