Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանն անդրադառնալով հայտարարել է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ակնկալում է, որ Թուրքիան նպաստի խաղաղությանը, որպեսզի նրանք կարողանան խաղաղ ապրել որպես երկու հարևաններ․ գրում է Daily Sabah-ը։
«Սա այն է, ինչին մենք ուզում էինք հասնել»,- ասել է նա՝ հավելելով, որ Անկարան հույս ունի «լուծել Ադրբեջանի և Հայաստանի միջև խնդիրները, քանի որ երկու կողմերն էլ խաղաղության կողմնակից են»։
Էրդողանը նշել է, որ «երկու երկրների միջև խաղաղությունը դռներ կբացի նոր հնարավորությունների և ձեռքբերումների համար, և Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման գործընթացը նույնպես առաջ կշարժվի»։