13 Հոտ
2024
19.2° c ԵՐԵՎԱՆ
13.9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Փաշինյանն ակնկալում է Թուրքիայի աջակցությունը՝ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքման հարցում․ Էրդողան

Փաշինյանն ակնկալում է Թուրքիայի աջակցությունը՝ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքման հարցում․ Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը  Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանն անդրադառնալով հայտարարել է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ակնկալում է, որ Թուրքիան նպաստի խաղաղությանը, որպեսզի նրանք կարողանան խաղաղ ապրել որպես երկու հարևաններ․ գրում է Daily Sabah-ը։

«Սա այն է, ինչին մենք ուզում էինք հասնել»,- ասել է նա՝ հավելելով, որ Անկարան հույս ունի «լուծել Ադրբեջանի և Հայաստանի միջև խնդիրները, քանի որ երկու կողմերն էլ խաղաղության կողմնակից են»։

Էրդողանը նշել է, որ «երկու երկրների միջև խաղաղությունը դռներ կբացի նոր հնարավորությունների և ձեռքբերումների համար, և Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման գործընթացը նույնպես  առաջ կշարժվի»։