Թել Ավիվը Թեհրանին հայտնել է՝ Իսրայելի վրա Իրանի ցանկացած հարձակման դեպքում պատասխան հարված կտրվի
Իսրայելական հրետանին և ավիացիան զանգվածային հարվածներ են հասցնում Լիբանանին: Թել Ավիվը, միևնույն ժամանակ, ԱՄՆ-ի միջոցով Թեհրանին հայտնել է, որ Իսրայելի վրա Իրանի ցանկացած հարձակման դեպքում ուղիղ հարված կհասցվի Իրանին․ տեղեկացնում է ֆրանսիական Lemonde պարբերականը։
Բացի այդ, ԱՄՆ Պետդեպարտամենտը հաստատել է Լիբանանում «Հեզբոլլահի» դեմ ՑԱԽԱԼ -ի գործողությունների մեկնարկը: Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Մեթյու Միլլերի խոսքով՝ «Իսրայելը սահմանափակ գործողություններ է իրականացնում»։