11 Դեկ
2024
1.1° c ԵՐԵՎԱՆ
2.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ֆրանսիան չի բացառել զորքերն Ուկրաինա ուղարկելու հնարավորությունը

Ֆրանսիան չի բացառել զորքերն Ուկրաինա ուղարկելու հնարավորությունը

Ֆրանսիան չի բացառում Ուկրաինայի տարածք զորք ուղարկելու հավանականությունը. այդ մասին Berliner Zeitung-ին տված հարցազրույցում հայտարարել է երկրի եվրոպական հարցերով պետքարտուղար Բենջամին Հադդադը։

«Մակրոնն ասել է, որ մենք չպետք է բացառենք ոչինչ և դա ճիշտ է»,- ասել է նա։

Հադդադը նաև անհրաժեշտ է համարել հեռահար հրթիռներ ուղարկել ուկրաինական զինված ուժեր՝ Ռուսաստանի տարածքին հարվածներ հասցնելու համար։

Հունիսի 24-ին Մակրոնը հայտարարել էր, որ ֆրանսիական զորքերը մոտ ապագայում չեն մասնակցի Ուկրաինայում ռազմական գործողություններին։