Հայտնի է ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի և Ֆրանսիայի առաջնորդների հանդիպման օրը
Հոկտեմբերի 12-ին Բեռլինում կանցկացվեն բանակցություններ ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի առաջնորդների միջև՝ Ուկրաինային ռազմական օգնության կոնտակտային խմբի նիստից առաջ (Ռամշտեյնի ձևաչափ): Այս մասին տեղեկացրել է Գերմանիայի կառավարության աղբյուրը։
Բանակցություններին կմասնակցեն Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը: Հանդիպումը նախատեսվում է սկսել ժամը 10:30-ին:
Արևմտյան առաջնորդները քննարկելու են Ուկրաինայի հակամարտությունն ու Մերձավոր Արևելքի իրավիճակը: Բանակցություններից հետո նրանք Բեռլինից կմեկնեն Ռամշտեյն ավիաբազա, որտեղ տեղի կունենա Ուկրաինայի հարցով հանդիպումը։