11 Դեկ
2024
-0.2° c ԵՐԵՎԱՆ
0.9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ԱՊՀ ԱԳ նախարարների ընդունած հայտարարությունը կազմելիս ՀՀ-ն ակտիվորեն մասնակցել, բայց չի ստորագրել այն․ Զախարովա

ԱՊՀ ԱԳ նախարարների ընդունած հայտարարությունը կազմելիս ՀՀ-ն ակտիվորեն մասնակցել, բայց չի ստորագրել այն․ Զախարովա

ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան անդրադարձել է փաստին, որ Մոսկվայում ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստի շրջանակում Հայաստանը չի միացել «Եվրասիայում անվտանգության ապահովման սկզբունքների» վերաբերյալ հայտարարությանը։

Նա նշել է, որ ՀՀ-ն ակտիվորեն մասնակցել է հայտարարության փորձագիտական պրոյեկտին, առաջարկներ է ներկայացրել, շատերը հաշվի են առնվել, միևնույն ժամանակ՝ հենց ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստին ՀՀ ԱԳ ղեկավարը փաստաթուղթը չի ստորագրել։

«Իսկ թե ինչու՞, լավ կլինի նա պատասխանի», – ասել է Զախարովան։