Իսրայելը սպառնում է մահաբեր և անսպասելի հարված հասցնել Իրանին
Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը Իրանին սպառնացել է մահաբեր և անսպասելի հարված հասցնել։
Գալանտը երկրի ռազմական հետախուզության վարչությունում հանդիպմանն ընդգծել է, որ Իսրայելը չի հրաժարվում Իրանի հրթիռային հարվածին ի պատասխան հարվածներ հասցնելու իր պլաններից։
«Իրանի հարձակումն ագրեսիվ էր, բայց ոչ ճշգրիտ։ Մեր հարձակումը կլինի մահաբեր, չափազանց հստակ և, ինչն ամենակարևորն է, անսպասելի։ Իրանցիները չեն էլ հասկանա, թե ինչ կատարվեց և ինչպես։ Նրանք ուղղակի հետևանքը կտեսնեն»,– ասել է պաշտոնյան։
Նրա խոսքով` Իրանի հարվածից Իսրայելի ռազմաօդային ուժերին որևէ վնաս չի հասցվել, բոլոր ավիաբազաներն աշխատում են, որևէ ինքնաթիռ չի տուժել։