21 Նոյ
2026
15° c ԵՐԵՎԱՆ
18° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Մելանյա Թրամփը հույս է հայտնել մինչև Սուրբ Ծնունդ նոր զինադադարի հասնելու մասին

Մելանյա Թրամփը հույս է հայտնել մինչև Սուրբ Ծնունդ նոր զինադադարի հասնելու մասին

ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփը հույս է հայտնել, որ ուկրաինական հակամարտությունում նոր զինադադարի համաձայնություն ձեռք կբերվի մինչև Սուրբ Ծնունդ, ինչը Գրիգորյան օրացույցով նշվում է դեկտեմբերի 25-ին։ Այս մասին նա հայտարարել է ամերիկյան Fox News հեռուստաալիքի եթերում։

Երբ հարցրել են՝ ի՞նչը կլինի ամենացանկալի սուրբծննդյան նվերը, Մելանյա Թրամփը պատասխանել է՝ «խաղաղությունն ամբողջ աշխարհում»։

Նա նաև ընդգծել է, որ կրակի դադարեցմանն ուղղված նոր պայմանավորվածությունները հնարավոր կլինեն այն դեպքում, եթե դրա ցանկությունն ունենան ինչպես Ուկրաինան, այնպես էլ Ռուսաստանը։

ԱՄՆ առաջին տիկինը ռուս-ուկրաինական հակամարտության ընթացքում միշտ էլ ակտիվորեն ներգրավված է եղել երեխաների և ընտանիքների վերամիավորման մարդասիրական ծրագրերում:

Վերջերս հենց նրա ջանքերով՝ հումանիտար առաքելություն էր կազմակերպվել  Խերսոնի մարզի շրջափակված ու աղետի եզրին հայտնված Ալյոշկի քաղաքում։ Առաքելության ընթացքում տարհանվել էր ավելի քան 750 մարդ։

Ռազմագերիներ   Ռազմագերիներ