18 Հոտ
2024
11.2° c ԵՐԵՎԱՆ
11.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Իրանի խորհրդարանի խոսնակն այցելել է Բեյրութ՝ աջակցություն հայտնելու Լիբանանին

Իրանի խորհրդարանի խոսնակն այցելել է Բեյրութ՝ աջակցություն հայտնելու Լիբանանին

Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիֆաբը Բեյրութում բանակցություններ է անցկացրել Լիբանի վարչապետի հետ, հայտնում են տեղական լրատվականները։

Վերջինիս այցը տեղի է ունեցել շաբաթվա սկզբում, երբ իսրայելական ավիահարվածներից տուժել էր Բեյրութի մի շարք թաղամասեր։ Ղալիֆաբը նշել է, որ իր այցի հիմնական նպատակը Լիբանանի հետ համերաշխություն ցուցաբերելն է՝ հաշվի առնելով իսրայելական զինուժի կողմից երկրի հարավում իրականացվող ռազմական գործողությունները։

Այցի ընթացքում նա շեշտել է Իրանի աջակցությունը Լիբանի անվտանգությանը և համագործակցության կարևորությունը տարածաշրջանում առկա մարտահրավերների պայմաններում։