ABCMEDIA
Զախարովան՝  Արցախի դեմ ագրեսիայից առաջ Ստամբուլում կայացած գաղտնի հանդիպման մասին

Զախարովան՝ Արցախի դեմ ագրեսիայից առաջ Ստամբուլում կայացած գաղտնի հանդիպման մասին

Politico-ն այսօր տեղեկություն էր հրապարակել այն մասին, որ Արցախում
ադրբեջանական վերջին ագրեսիայից առաջ ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս և ամերիկացի համանախագահների
և Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցչի մասնակցությամբ Ստամբուլում
գաղտնի հանդիպում է տեղի ունեցել։ 

«Մեզ դիմել են ԱՄՆ–ն և ԵՄ–ն, խնդրել են հանդիպում իրականացնել։
Ես կասեի` շփումներ անցկացնել։ Հանդիպման նպատակը հետևյալն էր` կողմերը տեսակետներ
փոխանակեցին իրավիճակի վերաբերյալ»,– ասել է Զախարովան։

Ըստ Politico-ի՝ հանդիպումը կայացել է սեպտեմբերի 17-ին՝ Ստամբուլում։
Բարձրաստիճան դիվանագետը տեղեկացրել էր, որ հանդիպումը նախաձեռնվել է Արցախի իննամսյա 
շրջափակմանը վերջ դնելու նպատակով Ադրբեջանի վրա ճնշում գործադրելու փորձերի շրջանակում: