26 Դեկ
2024
1.8° c ԵՐԵՎԱՆ
5.6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ԱՄՆ-ն պատասխանատվություն կկրի Իրանի վրա Իսրայելի հարձակմանը մեղսակից լինելու համար

ԱՄՆ-ն պատասխանատվություն կկրի Իրանի վրա Իսրայելի հարձակմանը մեղսակից լինելու համար

ԱՄՆ-ն մեղսակից է Իրանի վրա Իսրայելի հարձակմանը և պատասխանատվություն է կրելու դրա համար։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ում Իսլամական Հանրապետության մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին։«Միացյալ Նահանգների ներգրավվածությունը Իսրայելի ագրեսիային՝ նրան տրամադրելով տեխնիկական հնարավորություններ և առաջադեմ սպառազինություններ, ավելի է դրդում Իսրայելին ագրեսիվ հարձակումների Իրանի դեմ: ԱՄՆ կառավարությունը մեղսակից է Իսրայելի ագրեսիային և պատասխանատվություն կկրի դրա հետևանքների համար», – նշել է դիվանագետը։