
Գերմանիան փակում է Իրանի բոլոր գլխավոր հյուպատոսությունները
Գերմանիայի կառավարությունը որոշել է փակել երկրում Իրանի բոլոր գլխավոր հյուպատոսությունները։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ Գերմանիայի ԱԳՆ-ին հղումով։
Ըստ տեղեկությունների՝ խոսքը Մայնի Ֆրանկֆուրտում, Համբուրգում և Մյունխենում դիվանագիտական ներկայացուցչությունների մասին է։ Բեռլինում Իրանի դեսպանատունը կշարունակի գործել։ Գերմանիայի իշխանությունների այս որոշումը արձագանք է Իրանում Իրանի և Գերմանիայի քաղաքացիություն ունեցող Ջամշիդ Շարմախդի մահապատժին։