05 Դեկ
2024
-2.9° c ԵՐԵՎԱՆ
0.6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հարրիսը առաջ է անցել Դոնալդ Թրամփից Այովա նահանգում․ հարցում

Հարրիսը առաջ է անցել Դոնալդ Թրամփից Այովա նահանգում․ հարցում

Հոկտեմբերի 28-31-ը 808 հավանական ընտրողների շրջանում Des Moines Register-ի և Mediacom-ի անցկացրած հարցումների արդյունքներով, ԱՄՆ փոխնախագահ և դեմոկրատ թեկնածու Կամալա Հարրիսը առաջ է անցել իր հանրապետական մրցակից, նախկին նախագահ Դոնալդ Թրամփից Այովա նահանգում:

Հարցման արդյունքներով, Հարրիսին աջակցում է հարցվածների 47%-ը, իսկ Թրամփին՝ 44%-ը:

Նշվում է, որ Թրամփը նախկինում երկու անգամ հաղթել է Այովա նահանգում՝ 2016 թվականին Հիլարի Քլինթոնի հետ մրցակցության ժամանակ և 2020 թվականին՝ Ջո Բայդենին։