Արամ Ա կաթողիկոսը ԱՄՆ նախագահի պաշտոնում ընտրվելու առթիվ շնորհավորել է Դոնալդ Թրամփին
Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը շնորհավորել է Դոնալդ Թրամփին՝ ԱՄՆ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ, հայտնում է կաթողիկոսության մամուլի ծառայությունը։
Արամ Ա-ն վստահություն է հայտնել, որ Թրամփի ընտրվելը խոստումնալից էջ է բացելու ԱՄՆ պատմության մեջ։
«Դուք պատասխանատվություն եք ստանձնում աշխարհի պատմության ճակատագրական հանգրվանին: Վստահ ենք, որ ահավոր տագնապներով և մարդու իրավունքների բռնաբարումներով լեցուն աշխարհում դուք առաջնորդողի դեր պետք է ունենաք՝ արդարության վրա հիմնված խաղաղության հաստատման ու մարդու իրավունքների պաշտպանության ու ճանաչման գործում»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Կիլիկիոյի թեմի առաջնորդը նաև վստահություն է հայտնել, որ Թրափն իր «ունեցած հարուստ փորձառությամբ, ուժեղ ղեկավարությամբ և միջազգային լայն կապերով կկարողանա ամուր հավատով ու քաջությամբ դիմագրավել մարդկությանը հուզող ճգնաժամերը»: