Ինչպե՞ս սկսվեց Հալեպում ահաբեկչական գործողություններն ու ի՞նչ է կատարվում Սիրիայում
Սիրիայի երկրորդ խոշոր քաղաքում` Հալեպում, մարտերը չեն դադարում։ Թուրքիայի կողմից հովանավորվող խմբավորումները երկար դադարից հետո առաջին անգամ հարձակումներ են գործել Հալեպի ուղղությամբ։ Ահաբեկչական ուժերը ուժեղացրել են իրենց հարձակումները երկրի հյուսիս-արևմուտքում՝ կառավարական դիրքերի վրա: Ահաբեկիչները ցամաքային հարձակումը Հալեպի ուղղությամբ՝ սկսվեց ուրբաթ երկու ականապատ մեքենաներ պայթեցնելուց հետո։ Սիրիական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ խմբավորումները բախվել են կառավարական ուժերի դիմակայությանը։
Սիրիական բանակը ուրբաթ օրը հայտարարել է, որ հետ է մղել քաղաքի վրա խոշոր հարձակումը: Ամեն բան սկսվեց չորեքշաբթի, երբ «Հայեթ Թահրիր ալ-Շամս» զինված խմբավորումը գլխավորած հարձակում սկսեց Հալեպի նահանգում վերահսկողության տակ վերցնելով տասնյակ բնակավայրեր։ Մանրամասները՝ տեսանյութում։