11 Ապր
2026
13° c ԵՐԵՎԱՆ
11° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Լավրովն ու Արաղչին քննարկել են Սիրիայում ստեղծված իրավիճակը

Լավրովն ու Արաղչին քննարկել են Սիրիայում ստեղծված իրավիճակը

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը և Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին ընդգծել են Սիրիայում իրավիճակի կայունացմանն ուղղված ջանքերի ակտիվացման անհրաժեշտությունը,  հայտարարել է ՌԴ ԱԳՆ-ն։  Երկրների ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել։

«Զրույցի ընթացքում կողմերը խիստ   մտահոգություն են հայտնել Սիրիայում իրավիճակի սրման կապակցությամբ՝ պայմանավորված Հալեպ և Իդլիբ նահանգներում զինված խմբավորումների ահաբեկչական հարձակման հետ: Վերահաստատվել է ամուր աջակցությունը Սիրիայի Արաբական Հանրապետության ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը»։

ՌԴ ԱԳՆ-ից հայտնում են նաև, որ Ռուսաստանի և Իրանի արտգործնախարարները պայմանավորվել են Աստանայի ձևաչափի շրջանակում հրատապ դիտարկել Սիրիրայում ստեղծված վիճակը։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026