Կոնգոյում անհայտ հիվանդության զոհ է դարձել 140 մարդ
Կոնգոյի Դեմոկրատական հանրապետությունում հոկտեմբերի 24-ից ավելի քան 400 մարդ հիվանդացել է անհայտ հիվանդությամբ, նրանցից ավելի քան 140-ը մահացել է․ հայտնում է Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը։
2024 թվականի հոկտեմբերի 24-ից դեկտեմբերի 5-ը Կոնգոյում չճշտված հիվանդության 406 դեպք է գրանցվել, հիմնական ախտանշաններն են՝ ջերմություն, գլխացավ, հազ, քթահոս և մարմնի ցավ, ասվում է ԱՀԿ-ի հայտարարության մեջ: Հիվանդության դեպքերի մեծ մասը նկատվում է մինչև հինգ տարեկան երեխաների մոտ։
Ըստ կազմակերպության՝ հիվանդության ծանր դեպքերում միշտ եղել է «ծանր թերսնուցում»։