12 Հուն
2025
1° c ԵՐԵՎԱՆ
9.5° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ալիևն ու Էրդողանը Հարավային Կովկասին ու Սիրիային վերաբերող հարցեր են քննարկել

Ալիևն ու Էրդողանը Հարավային Կովկասին ու Սիրիային վերաբերող հարցեր են քննարկել

Թուրքիայի և Ադրբեջանի նախագահները` Թեջեփ Թայիփ Էրդողանն ու Իլհամ Ալիևը հեռախոսով քննարկել են Հարավային Կովկասում և Սիրիայում տիրող իրավիճակը։ Տեղեկությունը հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Նշվում է, որ զրույցը տեղի է ունեցել Իլհամ Ալիևի նախաձեռնությամբ:

Հատուկ ուշադրություն է դարձվել Սիրիայում առաջացած ճգնաժամին։ Այս համատեքստում Ադրբեջանի նախագահը հույս է հայտնել, որ Թուրքիան կնպաստի իրավիճակի կայունացմանը։ Ալիևը նաև հայտարարել Է հումանիտար հարցերի լուծմանը միանալու պատրաստակամության մասին։