Պարտված մարդը չի՛ կարող խոսել «ազգ – նահատակ» լինելու մասին՝ իր պարտությունը տարածելով ողջ ժողովրդի վրա․ Բագրատ Սրբազան
Նահատակությունը միայն մեռնելու մասին չէ, նահատակությունը նաև աշխատանքի մասին է, կրթության մասին է, գիտելիք ձեռք բերելու մասին է, պարզ հարաբերությունների մասին է, երբ դու զոհաբերում ես ինչ-որ բան՝ հասնելու և նվաճելու որևէ բան․ ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասել է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։
«Պարտված մարդը չի՛ կարող խոսել ազգ – նահատակ լինելու մասին՝ իր պարտությունը տարածելով ողջ ժողովրդի վրա՝ մեզ բոլորիս պահելով պարտության, անարգանքի, հոգեբանական ճնշումների ներքո, որպեսզի մենք մնանք այդ ճիրանների մեջ, չապաքինվենք», – ասել է սրբազանը։