Ադրբեջանը թույլ չի տալիս վերցնել հայ զինծառայողների ու խաղաղ բնակիչների դիերը
Զինադադարից
32 ժամ անց Ադրբեջանը թույլ չի տալիս արցախյան կողմին իր վերահսկողության տակ անցած տարածքներից դուրս բերել մեր բազմաթիվ զինվորների և խաղաղ բնակիչների դիեր․ X-ի իր միկրոբլոգում գրել է Արցախի նախկին պետնախարար Արտակ
Բեգլարյանը։
«Շատ վիրավորներ կարող էին ողջ մնալ, եթե ադրբեջանցիները տային այդ հնարավորությունը։
Սա նրանց «մարդասիրական» մոտեցման օրինակ է»,- գրել է նա։