24 Դեկ
2024
2.7° c ԵՐԵՎԱՆ
7.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Փաշինյանի հայտարարության առանցքային կետերը

Փաշինյանի հայտարարության առանցքային կետերը

– Մեր գնահատականն այն է, որ ԼՂ-ի քաղաքացիական բնակչությանը ուղիղ
սպառնալիք չկա 

– Ղարաբաղում հրադադարը հիմնականում պահպանվում է, բայց տեղ-տեղ խախտումներ
կան, ընդհանուր առմամբ վիճակը կայուն է 

– Ինչպես Ղարաբաղի հարցը օգտագործվել է 1997-98թթ. սկսած ներքին ինտրիգների
համար, հիմա էլ նույնն են անում

– ՊԲ ստորաբաժանումները նույն տեղերում են, որտեղ եղել են հրադադարի
հաստատման պահին

– Նախորդ օրը շուրջ 10.000 մարդ հրավիրվել է Ստեփանակերտի օդանավակայն,
նրանց ասվել է եկեք, որովհետև հնարավոր է տեղափոխվեք ՀՀ, հետո նրանց լուսանկարել և
տեսանկահարել են և ասել՝ ՀՀ-ն թույլ չի տալիս, որ դուք տեղափոխվեք այնտեղ: Ակնհայտ
է՝ սա արվում է ՀՀ-ում ներքաղաքական ցնցումներ և քաոս առաջացնելու համար 

– Փողոցներում բռնության գործադրմամբ փորձում են սադրել ու հրահրել
իրավապահներին, որ կիրառեն անհամաչափ ուժ։