Իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը Գազայի հատվածում գերազանցել է 46,6 հազարը
Գազայի հատվածում իսրայելական հարվածների զոհերի թիվը հակամարտության սկզբից հասել է 46 645-ի, տուժել է ավելի քան 110 հազար մարդ: Այս մասին հայտնում է անկլավի առողջապահության նախարարությունը։
Գերատեսչության տվյալներով՝ միայն նախորդ օրվա ընթացքում Գազայի հատվածում իսրայելական հարվածների հետևանքով զոհվել է 61 մարդ:
«Վերջին 24 ժամվա ընթացքում իսրայելական օկուպանտները Գազայի հատվածում իրականացրել են ընտանիքների 4 զանգվածային սպանություն՝ կա 61 զոհ, հիվանդանոցներ է ընդունվել 281 տուժած», – ասվում է հաղորդագրության մեջ: