Իսրայելի ԶՈւ գլխավոր շտաբի պետը հրաժարական է ներկայացրել
Իսրայելի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Հերզի Հալևին հրաժարականի դիմում է ներկայացրել: Նա պաշտպանության նախարարին փոխանցել է, որ ընդունում է պատասխանատվությունը 2023-ի հոկտեմբերին «Համաս»-ի հարձակման ժամանակ բանակի ձախողումներ համար։
Հալևին պաշտոնից կհեռանա մարտի 6-ին։
Հունվարի 19-ին Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հրադադարի համաձայնագիր է կնքվել։ Իսրայելի երեք նախարարներ էլ նախօրեին հրաժարական էին ներկայացրել՝ այս կերպ իրենց բողոքն արտահայտելով ՀԱՄԱՍ-ի հետ ստորագրված զինադադարին: