26 Հնս
2026
25° c ԵՐԵՎԱՆ
21° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Իրանը Հորմուզի նեղուցում նավի է հարվածել, ինչն ԱՄՆ-ի հետ համաձայնագրի ստորագրումից հետո առաջին նմանատիպ դեպքն է․ CNN

Իրանը Հորմուզի նեղուցում նավի է հարվածել, ինչն ԱՄՆ-ի հետ համաձայնագրի ստորագրումից հետո առաջին նմանատիպ դեպքն է․ CNN

Հունիսի 25-ին Իրանը հարվածել է Հորմուզի նեղուցով անցնող նավի։ ԱՄՆ անանուն պաշտոնյան հայտնել է, որ նավը հարձակման է ենթարկվել իրանական անօդաչու թռչող սարքի կողմից․ հայտնում է CNN-ը։

United Kingdom Maritime Trade Operations կազմակերպությունը, որը վերահսկում է տարածաշրջանում ծովային երթևեկությունը, հայտնել է, որ անհայտ արկը հարվածել է նավի աջ կողմին։ Տուժածների մասին տեղեկություններ չկան։

Իրանը կատարվածի համար պատասխանատվություն չի ստանձնել։ Հարվածը տեղի է ունեցել ժամեր անց այն բանից հետո, երբ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է, որ անվտանգ անցում կտրամադրվի միայն Իրանի կողմից հաստատված երթուղիներով երթևեկող նավերին։

Սա Հորմուզի նեղուցում նավի վրա առաջին հայտնի հարձակումն է, որ տեղի է ունեցել ԱՄՆ-ի ու Իրանի միջև հունիսի 18-ին համաձայնագիր ստորագրելուց հետո, որը նախատեսում է 60-օրյա հրադադար բոլոր ճակատներում և պատերազմն ամբողջությամբ ավարտելու բանակցությունների մեկնարկ։

 

Ընտրություն 2026   Ընտրություն 2026