ABCMEDIA
Իշխանությունը թեթևությամբ, իսկ երբեմն էլ անթաքույց հպարտությամբ է խոսում Արցախը հանձնելու մասին․ Տիգրան Աբրահամյան

Իշխանությունը թեթևությամբ, իսկ երբեմն էլ անթաքույց հպարտությամբ է խոսում Արցախը հանձնելու մասին․ Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության
պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․

«Այն իշխանությունը,
որն այսպիսի թեթևությամբ, իսկ ոմանց դեպքում` անթաքույց հպարտությամբ է խոսում Արցախի
հանձնման կամ դրա ադրբեջանական պատկանելիության մասին, անթաքույց կամ քողարկված ձևով
նույն վերաբերմունքն ունի նաև Հայաստանի տարբեր մարզերի նկատմամբ:

Արցախի հարցը հենց
այնպես փակել հնարավոր չէ, Արցախում ծնված ու մեծացած, խոր արմատներ ունեցող արցախցուն
որևէ մեկը չի կարող պարտադրել մոռանալ Արցախն ու չերազել, չձգտել Արցախ վերադառնալու
մասին:

Նույնը վերաբերվում
է աշխարհի ցանկացած կետում ապրող այն հայերի մասին, ովքեր Արցախը մեր հայրենիքի մի
հատվածն են համարում և գիտակցում են մեզ հետ տեղի ունեցած մեծ ողբերգության ծանր հետևանքները:

Ի դեպ, Լեհաստանի նորանշանակ
վարչապետ Դոնալդ Տուսկին ուղղված այսօրվա շնորհավորանքում Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը,
հիշեցնելով դեռ 2020 թվականին վերջինիս ուղղված հորդորները, նշել է, որ հիմնախնդիրը
լուծված չէ, պարզապես չի՛ կարող այդպես լուծվել, և հայկական Արցախի էջը փակված չէ»: