ՏՏ ընկերություններ կփակվեն. հարկային նոր քաղաքականության «պտուղները»
Հարկային նոր քաղաքականության ազդեցությունն արդեն զգալի է նաև ՏՏ ոլորտի համար: Հարկային բեռի ավելացումից հետո բազմաթիվ ընկերությունները կանգնել են փակվելու վտանգի առաջ։Թեև պաշտոնապես հայտարարվում է հարկերի նվազեցման մասին, իրականում ականատես ենք լինում հարկային բեռի` միջինում 10% աճի. ասում են ոլորտի ներկայացուցիչները: Սա առանձնապես ծանր է այն ընկերությունների համար, որոնք աշխատում են երկարաժամկետ պայմանագրերով և ֆիքսված դրույքաչափերով: