
Թրամփը հիանալի գործարքներ է կնքում, հատկապես՝ Կրեմլի համար․ Ադամ Շիֆ
ԱՄՆ դեմոկրատ սենատոր Ադամ Շիֆը իր թվիթերյան էջում քննադատել է նախագահ Դոնալդ Թրամփին։
«Այսօր նախագահ Թրամփը զանգահարել է մեր թշնամուն՝ Ռուսաստանին, նախքան մեր դաշնակցին՝ Ուկրաինային զանգահարելը։
Միևնույն ժամանակ, նրա պաշտպանության նախարարը բացառել է ՆԱՏՕ-ում Ուկրաինայի ապագան և սեփական հողերի նկատմամբ Ուկրաինայի ինքնիշխանության վերականգնումը:
Եկեք բացեիբաց ասենք, թե ինչ է սա իրենից ներկայացնում․ Ուկրաինայի և մեր շահերի հանձնում, նույնիսկ մինչ բանակցությունների սկսվելը։
Թրամփը հիանալի գործարքներ է կնքում, հատկապես՝ Կրեմլի համար։