13 Հնս
2026
23° c ԵՐԵՎԱՆ
24° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հունգարիան եվրոպական երկրներին կոչ է արել չխանգարել ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև բանակցություններին

Հունգարիան եվրոպական երկրներին կոչ է արել չխանգարել ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև բանակցություններին

Հունգարիան եվրոպացի լիբերալներին առաջարկում է հեռանալ Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների ճանապարհից և չխանգարել ռուս-ուկրաինական հակամարտության խաղաղ կարգավորմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն՝ մեկնաբանելով Գերմանիայի իր պաշտոնակից Անալենա Բերբոքի հայտարարություններն Ուկրաինային ռազմական օգնությունը շարունակելու անհրաժեշտության մասին։

«Մենք չափազանց վնասակար ենք համարում ցանկացած առաջարկ, որը կարող է խանգարել ամերիկա-ռուսական ծրագրվող համաձայնությանը։ Մենք վնասակար և վտանգավոր ենք համարում ցանկացած առաջարկ, որը հակասում է խաղաղության ջանքերին, ուստի ողբացող և աղաղակող եվրոպացի լիբերալներին կոչ ենք անում հեռանալ հաշտության բանակցությունների ճանապարհից», – ասել է Սիյարտոն՝ իր գերմանացի պաշտոնակցին անվանելով «Եվրոպայի ամենաեռանդուն պատերազմատենչ քաղաքական գործիչներից մեկը»։

Նախարարը նաև նշել է, որ Հունգարիան «ամենավճռական կերպով մերժում է Բրյուսելի կողմից Եվրոպայի քաղաքացիների փողերի օգտագործումը պատերազմի հետագա ֆինանսավորման համար»։

Ընտրություն 2026   Ընտրություն 2026